211652_close_icon
views-count1069 դիտում article-date 16:19 28-06-2024

Ես հանձն եմ առել սա, պիտի բռնենք չարիքի ձեռքը. Սրբազանին Սյունիքի դարպասների մոտ դիմավորեցին զուռնա-դհոլով

Դեպի Սյունիք մարզային այց կատարելու ճանապարհին Բագրատ Սրբազանին զուռնա-դհոլով դիմավորել են Սյունյաց դարպասների մոտ:

«Մեր բոլոր ցանկությունն ու մաղթանքը պայքարն է, որ այս դարպասները երբեք թշնամի չտեսնեն: Սյունիքն ինչպիսին իր նկարագրով եղել է մեր մտքի մեջ, մեր կյանքի, մեր ամբողջ պատկերի, էության մեջ, ոչ միայն այդպես մնա, այլեւ շատ ավելիմեծ զորություն ունենա: Եվ դա պայմանավորված է մեզանով, յուրաքանչյուրովդ»,-ասաց նա:

Անդրադառնալով մնդումներին, թե իր առաջնորդած շարժումը մարել է, Սրբազանն ասաց. «Ինչքան էլ մարդիկ ասեն, որ շարժումը մարում է, մարել է, իրենք գիտեն, որ  ուրիշ բանի մասին է էս շարժումը, ոչ մեկի իմացածի մասին չէ, սա չարի դեմ պայքարի մասին է: Քանի դեռ բարին կա, միշտ էդ պայքարը լինելու է, որովհետեւ անարմատ է չարը:

Էդ չարը եկել, նստել է մաքուր, զուլալ աղբյուրին եւ մենք պետք է այդ չարիքը վերացնենք, չարիքի ձեռքը բռնենք: Այո, ես հանձն եմ առել դա, ձեզ հետ միասին:

Ես ուզում եմ, որ այս շարժումը յուրաքանչյուրի անձնական շարժումը լինի»:

Նմանատիպ նյութեր