211652_close_icon
views-count1102 դիտում article-date 21:31 24-04-2024

ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Միացյալ Նահանգների սենատոր Բիլ Քեսիդին կարծում է, որ «Այլևս երբեք» արտահայտությունը պետք է ինչ-որ բան նշանակի, և դրանք պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ սենատորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այժմ ՝ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը»,- նշված է սենատորի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր