211652_close_icon
views-count442 դիտում article-date 13:45 21-04-2024

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին Իսրայելին ռազմական օգնություն տրամադրող օրինագծի ընդունման համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նեթանյահուի խոսքով՝ այդ միջոցները կօգտագործվեն համայն արևմտյան քաղաքակրթության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ օգնության օրինագիծը ցույց է տալիս երկկուսակցական ուժեղ աջակցություն Իսրայելին և պաշտպանում է արևմտյան քաղաքակրթությունը:

«Շնորհակալություն, ընկերնե՛ր, շնորհակալություն, Ամե՛րիկա», - նշել է նա։

Ապրիլի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեք առանձին նախագիծ է ներկայացրել Ուկրաինային, Իսրայելին և ասիական երկրներին օգնության համար։ Օրինագծերի քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 20-ին։
 

Նմանատիպ նյութեր