211652_close_icon
views-count469 դիտում article-date 16:07 20-04-2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանում կվերանայվի, եթե երկիրն ընդունվի ԵՄ. Ղարիբաշվիլի

ԵՄ-ն դեռ պատրաստ չէ, որ Վրաստանը միանա կառույցին, սակայն, եթե նման պահ գա, Վրաստանի իշխանությունները կկարողանան վերանայել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Եթե մեզ ասեն, որ վաղը կդառնանք Եվրամիության անդամ, ապա շատ հեշտ կլինի չեղյալ համարել օրենքը, վերանայել այն, վերափոխել կամ ընդունել նորը»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։ 

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։

Դրա դեմ արտահայտվեցին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունն ու արևմտյան դիվանագետները։

Նմանատիպ նյութեր