Հրդեհ՝ Երևանում․ այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը և խորդանոցը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 18-ին, ժամը 15։07-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում այրվում է ավտոտնակի տանիք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտա 1-ին փակուղում գտնվող խորդանոցում և ավտոտնակի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է 15։31-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են ավտոտնակի (5 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ 2 քմ և խորդանոցը (20 քմ)՝ կենցաղային իրերով։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։