Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի կառուցատարրերը
Մայիսի 25-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին քամու հետևանքով Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի մոտակայքում գտնվող խաղահրապարակի ծառերի վրա փայտի և թիթեղի կտորներ են նետվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառից իջեցրել են թիթեղի երկու կտոր և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 25-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին քամու հետևանքով Երևանի Եղբայրության փողոցի թիվ 16 շենքի տանիքի թիթեղը պոկվել և ընկել է մոտակա ծառի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թիթեղն իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք (2 քմ):
***
Մայիսի 25-ին, ժամը 17.49-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի թիթեղյա ծածկից մի հատված քամու հետևանքով պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ամրացրել են թիթեղը (3 քմ):
***
Մայիսի 25-ին, ժամը 17.31-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին քամու հետևանքով Երևանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող մարզադաշտի մասնաշենքի տանիքից մի հատված պոկվել և ընկել է հարակից մասնաշենքի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի կառուցատարրերը (30 քմ):
***
Մայիսի 25-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ վնասվել է շենքի արտաքին պատին ամրացված օդատար խողովակը:
Փրկարարներն ապամոնտաժել են խողովակը (22 մ):
***
Մայիսի 25-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող JHDENT ատամնաբուժարանի տանիքին ամրացված գովազդային վահանակը քամու հետևանքով թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակը (3 քմ):
***
Մայիսի 25-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մայիսի 23-ին Երևանի Արցախի պողոտայի թիվ 18 շենքի տանիքին ամրացված ճաղավանդակը և թիթեղները քամու հետևանքով թուլացել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մետաղյա թիթեղներն ամրացրել են կառուցատարրերին (3 քմ):