211652_close_icon
views-count610 դիտում article-date 14:39 15-04-2024

30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան

Եկեք չֆիքսվենք խոստացած ժամկետի վրա՝ յո՞թ, տա՞ս թե տասնհի՞նգ օրից կգնա, խոսքը գնացել է պրոցեսին զուգահեռ մեր հայերնակցիների հետ խոսակցությունների մասին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետ Փաշինյաը տավուշցիների հետ խոստացված հանդիպմանը չի գանցել առաջին այցից 10 օր հետո։

«Ձեր հարցը տպավորություն է ստեղծում, թե խաբեց, չեկավ։ Չէ, ոչ թե խաբեց ու չեկավ, այդ ընկալումները եկեք դուրս հանենք, մենք գնում ենք մի գործընթացի, որտեղ բոլորս անխընտիր նույն պրոցեսի միջով ենք անցնելու»,- ասաց նա։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ առանց պետական սահմանի արձանագրման մենք տևական խաղաղության մասին երազել նույնիսկ չենք կարող։

«Տավուշ գնում են բոլորը, երեկ պարում էին, այդ պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում։ Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք ու այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չէ։ Հիմա Փաշինյանը 10 օրից, թե 15 օրից կգնա դա էլ խնդիր չէ, վարչապետը չի խուսափում որևէ ծանր հանդիպումից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Փաշինյանն իր ելույթներում Ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործում է Մեծ եղեռն տերմինը, սա ինչո՞վ է պայմանավորված և թե ինչ նկատի ունի Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ պետք է Ցեղասպանության զոհերի անունները պետք է առարկայացվեն, նա ասաց․ «Գուցե այդ թիվն ավելի շատ է կամ ավելի քիչ, մինչև հիմա մեր պետությունը ինչի՞ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար, դրանից վատ մի զգացեք։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի մեր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները, եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ և ավարտ։ Եթե մենք դա չարձանագրենք, հակառակ կողմը միշտ կարող է ասել՝ այդպիսի բան չի եղել, մինչև հիմա էլ ասում է, այլ նպատակ ման մի եկեք»։

Հարցի մյուս հատվածին պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը, ով, մասնավորապես, արձագանքեց․ «Դուք եկել ասում եք, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «Ցեղասպանութուն» բառից, ի՞նչ եք ասում, ես խնդրում եմ, նման բան չի կարող լինել, նման հարց մեր օրակարգում չկա, Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված ԱՄՆ Սենատի կողմից և այլն»։

Հարցին էլ ՝ Ապրիլի 24-ին, երբ բարձրանաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր դուք ձեզ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստանում եք զգալու, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Մենք քայլելու ենք իրական Հայաստանով՝ չմոռանալով պատմական Հայաստանի մեր ժառանգությունը»։

Իսկ Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարեց․ «30 տարի ստիպում եք մեզ սիրել ուրիշինը, ինչի՞ համար, այստեղ ձեր ոտքերի տակ հող կա, գնացել «կպել եք» միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»։

Նմանատիպ նյութեր