27315 դիտում
12:07 15-04-2024
Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում. «Mercedes»-ում բռնկված կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. պարեկները սահմանազատել են տարածքը. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի խորհուրդների 5-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիորսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Հրշեջների աշխատանքը չծանրաբեռնելու համար տեղում նույն վաշտի պարեկներ Ռուբիկ Այդինյանն ու Հայկ Սարուխանյանը սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Դիլիջան քաղաքի բնակիչ 77-ամյա Ստեփան Բաղդասարյանին, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48501 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը