211652_close_icon
views-count10457 դիտում article-date 16:59 10-04-2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագիրը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, մանկագիրներ`Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը, Ալվարդ Հովսեփյանը և Տիգրան Նիկողոսյանը:

Ամեն տարի անցկացվող այս միջոցառման նպատակն է մեծացնել մանուկների ու պատանիների հետաքրքրությունը գրքի ու գրականության նկատմամբ, ծանոթացնել ժամանակակից հայ գրողներին և նրանց ստեղծագործություններին:

Միջոցառումը մեկնարկել է տարբեր տարիներին գրադարանում կազմակերպած «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի մասին պատմող տեսանյութի ցուցադրությամբ: Այնուհետև Երևանի թիվ 141, թիվ 79 դպրոցների, Եղեգնուտ ու Նորաբաց գյուղերի դպրոցների սաները մանկագիրներին ողջունել են և ընթերցել հատվածներ նրանց ստեղծագործություններից:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպման ընթացքում երեխաների հետ խոսել է ժամանակակից հայ գրականության, ընթերցանության նշանակության և այդ ճանապարհին
գրական բացահայտումներ անելու կարևորության մասին:

Միջոցառմանը ներկա մյուս գրողները ևս երեխաներին իրենց ուղերձներն են ուղղել` լավ սովորել,
գրքեր ընթերցել, այդ ճանապարհին բացահայտումներ անել և գտնել տարբեր հարցերի պատասխաններն
ու բանալիները գրքերի միջոցով: Նրանք բոլորը միակարծիք են`գիրքը մարդու լավագույն բարեկամն է:

Նշենք, որ գրական շաբաթի բացումը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքում: Այնուհետև, Հայաստանի
գրողների միության աջակցությամբ գրքերի քննարկումներ, հեքիաթապատումներ ու երաժշտական
ցերեկույթներ են կազմակերպվել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում և
հանրապետության ողջ տարածքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր