211652_close_icon
views-count75471 դիտում article-date 16:24 08-04-2024

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու Նիվան, վերջինները գլորվելով հայտնվել են դաշտում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Մանուկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Պյոտր Ե.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Նիվան՝ մի քանի պտույտ շրջվելով:

Ըստ նախանակն տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզե Հովհաննիսյանը:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:  

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր