211652_close_icon
views-count796 դիտում article-date 12:53 07-04-2024

ՌԴ ԱԳ նախարարը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փոխանցում է News.am-ը։

Նշվում է, որ առաջիկա այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։

«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի, BRICS-ի, ՇՀԿ-ի, G20-ի, APEC-ի և այլ բազմակողմ մեխանիզմների ու ֆորումների համատեղ աշխատանքի վրա։ Նախատեսվում է մտքերի հանգամանալից փոխանակում մի շարք «թեժ թեմաների» և տարածաշրջանային սյուժեների շուրջ, ներառյալ ուկրաինական ճգնաժամը և իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր