211652_close_icon
views-count613 դիտում article-date 11:07 07-04-2024

Այսօր Երկրաբանի օրն է․ Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել

Երկրաբանի օրվան նվիրված ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը.

Հարգելի՛ երկրաբաններ, երկրաբանի օրը երկրաբանական գիտություններին և մասնագիտություններին առնչվող մասնագետների մասնագիտական ​​տոնն է։ Տոնը նշվում է 1966 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը՝ նշանավորվելով ձմռան ավարտով ու ամառային դաշտային արշավների ու աշխատանքների սկզբով։ Մեր հանրապետությունում կարևորելով այդ մասնագիտությունը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման արդեն հոբելյանական 20-րդ անգամ է նշվում Երկրաբանի օրը: 

Տոնը նշում են երկրաբանները, հիդրոերկրաբանները, գեոէկոլոգները, երկրաբան ճարտարագետները, երկրաֆիզիկոսները, երկրաքիմիկոսները, գեոդեզիստները, հանքափորները, գեոմորֆոլոգները, գեոմեխանիկները: 

Հարգելի´ հիդրոերկրաբաններ, մեր մոլորակը լի է գաղտնիքներով և այն խնամքով պահում է դրանք, բայց ձեզ տրված է մի ունակություն՝ դուք առանց դժվարության գտնում եք ստորերկրյա ջրերի թաքնված ճանապարհը և մարդու աչքի համար անտեսանելի հարստությունը մեզ համար դարձնում եք «տեսանելի»: 

Այսօր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում աշխատում են մեծ փորձառություն ունեցող հիդրոերկրաբաններ, որոնք մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ իրականացնում են իրենց աշխատանքները: 

ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության կողմից իրականացվում են ՀՀ ողջ տարածքում հիդրոերկրաբանական  ուսումնասիրություններ՝ ստորերկրյա ջրերի սնման, ձևավորման, որակական, քանակական, շարժման և բեռնաթափման պայմանների ուսումնասիրություններ, ջրօգտագործման թույլտվությունների համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական տեղեկատվությունների, անձնագրերի և երկրաբանատեխնիկական կտրվածքների կազմում:

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի նպաստ մեր կազմակերպության զարգացման:

Նմանատիպ նյութեր