1987 դիտում
10:48 05-04-2024
Fastex-ը համագործակցության հուշագիր է ստորագրել «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի հետ
Օրերս Fastex-ի և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի կնքմանը սատարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ օժանդակող նամակով կարևորելով նման գործընկերությունը և պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական, խորհրդատվական և լրատվական աջակցություն։
Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը, մարզական
հաջողությունների խրախուսմանը, մարզիկների մրցունակության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։
Այդ նպատակով Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken) ՝ ի աջակցություն օլիմպիական,
պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մի շարք
մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։
Fastex - «Օլիմպիոնիկ» փոխգործակցությունը կրելու է երկարաժամկետ բնույթ՝ մինչև 2030 թվականը, որի
շրջանակում Fastex-ն աջակցելու է ներպետական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով թե՛ գործող մարզիկներին, թե՛ մարզական նոր սերնդին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Նմանատիպ նյութեր
2458 դիտում
15:19 06-02-2024
Fastex-ը մինչև 5 մլն FTN կտրամադրի «Օլիմպիոնիկ» մարզական հիմնադրամին
1201 դիտում
13:47 28-12-2023
Fastex-ը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
2971 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3415 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2758 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին