550 դիտում
17:43 04-04-2024
«Երազելը վնաս չէ». Լավրովը՝ սահմանների վերաբերյալ Զելենսկու հայտարարության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները 2022 թվականի փետրվարի դրությամբ գոյություն ունեցած սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «երազելը վնաս չէ»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը լրագրողներին ասել է, որ օտարերկրյա պետությունների դեսպանների հետ քննարկել է Զելենսկու «խաղաղության բանաձևի» գաղափարին ավելի շատ երկրների ներգրավելու Արևմուտքի ծրագրերը։
«Զելենսկու բանաձևը քաջ հայտնի է, այն հրապարակվել է, դա վերջնագիր է, որը Ռուսաստանից պահանջում է հանձնվել, կապիտուլյացիայի գնալ, վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Ճիշտ է, պարոն Զելենսկին վերջերս «բարեհամբույր» կերպով ասաց, որ կարող ենք սկսել 2022 թվականի փետրվարին եղած սահմանից։ Դե, երազելը վնաս չէ», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ այս վերջնագիրը հետագայում պահանջում է «դատել Ռուսաստանի ղեկավարությանը, ստիպել Ռուսաստանի ղեկավարությանը փոխհատուցում վճարել և սահմանափակել Ռուսաստանի ղեկավարության կարողությունը պաշտպանելու իր տարածքը»:

Նմանատիպ նյութեր
2425 դիտում
23:00 20-05-2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը
1587 դիտում
18:04 24-12-2020
Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն ԼՂ եռակողմ հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ հարցերը
1830 դիտում
16:03 07-12-2022
Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
733 դիտում
22:45 02-05-2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից
643 դիտում
22:21 02-05-2024
Բաքուն տրամադրված է Երևանի հետ կարգավորման իրական արդյունքների հասնել․ Բայրամով
580 դիտում
22:08 02-05-2024
Կիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը