slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն ԼՂ եռակողմ հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ հարցերը
211652_close_icon

Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն ԼՂ եռակողմ հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ հարցերը

views-count2118 դիտում article-date 18:04 24-12-2020
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կյանքի կոչման հետ: Շեշտադրումը կկատարվի հավանական բախումների ռիսկի նվազեցման, երկրներին հումանիտար օգնություն ցույց տալու վրա: Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների և կրակի դադարեցման նկատմամբ հսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Շարապովան: Թուրքիայի արտգործնախարարի այցի ընթացքում կքննարկվեն նաև ռուս-թուրքական երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր