Երևանում անչափահաս տղան BMW-ով Կոմիտասի պողոտայում բախվել է գովազդային վահանակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 19։30-ի սահմաններում, 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Առաքելյանը և Արամ Տոնոյանը։
Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Քննչական բաժինը պարզում է՝ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի հետևանքով է տուժել, թե վահանակն է ընկել նրա վրա։
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։