211652_close_icon
views-count1381 դիտում article-date 21:29 30-03-2024

ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է տրամադրել Փոքր Սարիարի նախկին համայնքապետի չարաշահումների մասին

Aravot.am-ի տեղեկություններով՝  ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի նախկին համայնքապետ Ա.Ա.-ն 2010-2016 թթ. պաշտոնավարման ընթացքում շահադիտական և անձնական նկատառումներից ելնելով փաստաթղթային կեղծիքներ թույլ տալով՝ կատարել է ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ:

Մասնավորապես՝ որպես համայնքի ղեկավար միջոցներ է ձեռնարկել հաշմանդամների, կերակրողներին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով և այլ խավերի սոցիալական բարելավման ուղղությամբ և Փոքր Սարիար գյուղի անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով համայնքի բյուջեի ծախսային մասից 1.700.000 դրամ է փոխանցել Գյումրու «Արդշին բանկ» ՓԲԸ-ում իր անվամբ բացված հաշվեհամարին և գումարը յուրացրել, իսկ ավագանու նիստերի արձանագրությունների և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում սոցիալական աջակցություն հատկացնելու մասին որոշում առկա չէ: Պարզվել է, որ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում որպես օպերատոր հրամանագրել է համայնքապետարանի հաշվապահ Թ.Մ.-ի կնոջը, որն աշխատանքի չի հաճախել և նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել 700.000 դրամ, որը նույնպես յուրացվել է:

Բացի այդ համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շինություններում իբր ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով առանց ավագանու որոշման և համապատասխան փաստաթղթային ձևակերպումների, համայնքի բյուջեից անհրաժեշտ շինարարական ապրանքներ ձեռք բերելու համար դուրս է գրել շուրջ 2.000.000 դրամ, որն իր մտերիմ անձանց պատկանող, Գյումրի քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունների հաշվեհամարներին փոխանցելով՝ կանխիկացրել և յուրացրել է: Շինարարական աշխատանքներ կատարած լինելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոցքի համայնքապետարան կատարված հարցման արդյունքում ստացվել է պատասխան, որ 2010-2016 թթ. ընթացքում Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շինություններում շինարարություն չի կատարվել: Ա.Ա․-ի կողմից ենթադրյալ ապօրինությունների արդյունքում համայնքի բյուջեի միջոցներից, փաստաթղթային կեղծիքների միջոցով յուրացվել է մոտ 4.500.000 դրամ գումար:

 

Նմանատիպ նյութեր