211652_close_icon
views-count1375 դիտում article-date 20:59 31-03-2024

ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ստացել Կարմրաշենի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում թույլ տված հնարավոր չարաշահումների վերաբերյալ. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Ռ. Ա-ն իր պաշտոնավարման տարիներին՝ 2017-2022թթ., հանդիսանալով նաև «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ղեկավարը, խախտելով կոոպերատիվի կանոնադրությունը, միաձայն ղեկավարել է այն և պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկան օգտագործել անձնական նպատակներով: 

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստացված համապատասխան փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրությամբ՝ հայտնի է դարձել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության կողմից իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում գնման ենթակա տեխնիկաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար Ջերմուկ համայնքի ավագանու որոշմամբ 2016թ. ապրիլի 8-ին ստեղծված և 2016թ. ապրիլի 21-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված, սպառողական ընկերության կազմակերպական ձևի ոչ առևտրային կազմակերպություն համարվող «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է 5.394.000 դրամ գնման ենթակա տեխնիկաների և սարքավորումների ընդհանուր գումարի մի մասը համաֆինանսավորմամբ հատուցելու համար, իսկ գնված 1 հատ «Ուազ Ֆերմեր» ավտոմեքենան, «Բելառուս» 2 տրակտորները, 1 հավաքիչ մամլիչը, 1 «ՖՍ 02» հողի ֆրեզ գյուղտեխնիկաները չեն օգտագործվել համայնքի կարիքների համար և կոոպերատիվը չի ծառայել կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, քանի որ տրակտորներից մեկը 2021թ. կոոպերատիվի նախագահ Ռ.Ա-ի կողմից տրամադրվել է իր ազգականին, իսկ մյուս տրակտորը ստացված օպերատիվ տեղեկության համաձայն օգտագործվել է կոոպերատիվի նախկին անդամի կողմից: Վերջինիս մահից հետո նրա կինը տրակտորը պարտքի դիմաց տրամադրել է Հեր-Հեր համայնքի մի բնակչի:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր