211652_close_icon
views-count877 դիտում article-date 22:06 29-03-2024

Crocus-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալն է կալանավորվել

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց Crocus-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

ՌԴ Քննչական կոմիտեն պնդում է, որ Նազրիմադ Լութֆուլոն ներգրավված է եղել հարձակման ենթադրյալ հեղինակներին ֆինանսավորելու սխեմայի մեջ։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա: Ուկրաինան հերքել է իր առնչությունը ահաբեկչությանը:

Օրեր անց, սակայն, Պուտինը հայտարարեց․ - «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարել են ծայրահեղական իսլամիստները, սակայն մեզ հետաքրքիր է, թե ովքեր են պատվիրատուները»։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկինն էլ ասաց, թե ուկրաինական հատուկ ծառայություններն իբր «նպաստել են» այդ ահաբեկչությանը։

Նմանատիպ նյութեր