211652_close_icon
views-count10731 դիտում article-date 12:23 19-11-2015

Կիպրոսում կայանալու է Համաշխարհային Մուայ-թայ Ֆեդերացիայի Եվրոպայի առաջնությունը. Հայաստանն ունի իր մասնակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-30-ը Կիպրոսում կայանալու է Համաշխարհային Մուայ-թայ Ֆեդերացիայի (WMF) կազմակերպած Եվրոպայի առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է երիտասարդների միջև 48 կիլոգրամ քաշում 17-ամյա մարզիկ Արման Նավասարդյանը, ով Հայաստանի և մի շարք միջազգային մրցարշավների հաղթող է: Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ-թայ Ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը նշեց, որ գոհ է պարապմունքներից և ակնկալում է մեդալով վերադարձ: Արման Նավասարդյանի մարզիչ Սմբատ Հարությունյանն էլ ասեց, որ տարվել են շուրջ 3 ամսվա աշխատանքներ, իսկ մեր մարզիկի պատրաստվածությունը գնահատում է լավ: Առանձին շնորհակալական խոսքեր հնչեցին նաև «Իքս Գրուպ» և «Բետպրո» ընկերությունների վարչական անձնակազմներին՝ ցուցաբերվող աջակցության համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր