Հաղթանակս նվիրում եմ 44-օրյա պատերազմում նահատակված ընկերոջ՝ Սիփան Սողոմոնյանի հիշատակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում ընթացող պաուերլիֆտինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանը ուներ հինգ ներկայացուցիչ: Ուժային եռամարտի արդյունքով մեծահասակների բաց առաջնությունում 60կգ քաշային կարգում առաջին տեղ զբաղեցրեցին գյումրեցիներ Վարոս Վարդանյանը՝ 60կգ քաշային կարգ, Մակար Թամրազյանը՝ 67,5 կգ քաշային կարգ, ով գրանցեց նաև Եվրոպայի նոր ռեկորդ, , Արա Խաչատրյանը՝ 82,5 քաշային կարգ, ով հռչակվեց նաև մրցաշարի բացարձակ հաղթող:
Երիտասարդների բաց հաշվարկում պատվանդանի ամենաբարձր աստիճանին կանգնեցին 67,5 կգ քաշային կարգում երևանցի Էրիկ Խաչատրյանը և 75 կգ քաշային կարգում Էջմիածնցի Միշա Խաչատրյանը:
Էրիկ Խաչատրյանը իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում նահատակված ընկերոջ՝ Սիփան Սողոմոնյանի հիշատակին: