211652_close_icon
views-count1276 դիտում article-date 09:14 25-03-2024

Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը

Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանին, նրանց ցմահ ազատազրկում է պառնում։

Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսը՝  Միրզոևն ու Ռաչաբալիզոդան ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը։

Ահաբեկչության համար մեղադրվող Ֆարիդունի Շամսիդինը 25 տարեկան է։ Նա ամուսնացած է և ունի 8 ամսական երեխա: Պաշտոնապես որպես բանվոր է աշխատում Պոդոլսկի մանրահատակի գործարանում։ Գրանցված է Կրասնոգորսկում։

Նմանատիպ նյութեր