211652_close_icon
views-count1216 դիտում article-date 20:10 25-03-2024

Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող ևս 3 անձի

Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող ևս 2 մեղադրյալի։ Փոխանցում է Tert.am-ը։

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգերորդ մեղադրյալ Դիլովար Իսլոմովին, վեցերորդ մեղադրյալին`Ամինչոն Իսլոմովին, և յոթերորդ մեղադրյալ Ամինչոն Իսլոմովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

Նմանատիպ նյութեր