211652_close_icon
views-count727 դիտում article-date 17:28 04-04-2024

Պուտինն ասել է՝ որն էր Crocus City Hall-ում ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը

Crocus City Hall համալիրում ահաբեկչության պատվիրատուների «հիմնական նպատակն էր  Ռուսաստանի միասնությանը վնասել, այլ նպատակներ տեսանելի չեն». այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի  անկախ արհմիությունների ֆեդերացիայի XII համագումարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Դատելով այն ամենից, ինչ այժմ պարզումէ հետաքննությունը, մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ Մոսկվայում արյունալի, սարսափելի ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը հենց մեր միասնությանը վնասելն էր: Այլ նպատակներ տեսանելի չեն, չկան» - ասել է պետության ղեկավարը։

Պուտինը հատուկ ընդգծել է այն փաստը, որ Ռուսաստանի ընդհանուր հաջողության ամենակարևոր պայմանը ռուսական բազմազգ հասարակության միասնությունն է։

«Սա է մեր հաջողության հիմնական պայմանը»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվել է 144 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:

Նմանատիպ նյութեր