15646 դիտում
19:00 21-03-2024
Ճանապարհաշինարարները 1 օրից ավելի շարունակվող հսկայական աշխատանքների արդյունքում Ջերմուկի ճանապարհից հեռացրել են ապառաժ քարերն ու հողաշերտը․ երթևեկությունը մասամբ բացվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝մարտի 21-ին, վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներն ու Ջերմուկ քաղաքի ճանապարհներն սպասարկող ճանշինականները հսկայական աշխատանքներ են կատարել և շարունակում են կատարել Երևան-Մեղրի ավտոճանապարհի M2-ից դեպի Ջերմուկ տանող հատվածում ժայռաբեկորների ու քարաթափման հետևանքով 1 օրից ավելի փակված ճանապարհը բացելու ուղղությամբ։
Ճանապարհաշինարարները անգամ անձրևի տակ չեն դադարեցնում իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է և երթևեկությունը շարունակվում է։
Փլուզման առաջին իսկ օրվանից դեպքի վայրում ուժեղացված ծառայույթուն են կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ այսօր ճանապարհաշինարարների աշխատանքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները չխոչնդոտեն տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Վահիկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Դավթյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, մարտի 20-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել էր անանցանելի:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 67 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները:
Տարածքը պարեկներն ու փրկարարները սահմանազատել էին, տեղում իրականացրել էին հերթապահություն:
Ճանապարհը բացելու համար պետք է օգտագործվեր հատուկ տեխնիկա:
Խնդրի մասին տեղեկացվել էր Վայոց ձորի մարզպետարանին և Ճանապարհային դեպարտամենտին:
Նշված հատվածում հաճախակի են լինում քարաթափման դեպքեր, որոնց մասին մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր է հրապարակել:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
16:43 20-08-2015
Կենտրոն վարչական շրջանում հեռացրել են ոչ պիտանի քարերն ու շինարարական թափոնները. լուսանկարներ