31099 դիտում
19:19 26-08-2022
Երևանում հայտնի «Քարֆուր» սուպերմարկետի տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 10 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմանններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Արգիշտի փողոցի 11/3 հասցեում գործող «Քարֆուր» սուպերմարկետի տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ:
Արդեն տեղում նշված սուպերմարկետի մենեջերը հայտնել է, որ նույն օրը ժամը 04:40–ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացելու միջոցով մտել են տնօրենի աշխատասենյակ, այնտեղից դուրս բերել չհրկիզվող պահարանը, արդեն դրսում բացելով այն, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանից հափշտակել են մոտ 10 մլն դրամ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+