211652_close_icon
views-count13529 դիտում article-date 14:56 27-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. Կապան-Ծավ ավտոճանապարհին հսկայական քարերը թափվել ու ճանապարհը երկկողմանի փակել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունքիք մարզում: Ժամը 13:00-ի սահմաններոմ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Ծավ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհն ամբողջությամբ երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Մեղրիի «Ճանշին» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել երկկողմանի փակ ճանապարհից հսկայական քարերը հեռացնելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր