15579 դիտում
18:11 19-03-2024
Արտակարգ դեպք՝ Ճամբարակում․ փլուզված տան ներսից փրկարարներն ու պարեկները պատգարակով դուրս են բերել 94-ամյա անօգնական տատիկին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 2-րդ տանը փլուզում է տեղի ունեցել և ներսում կա քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի թիվ 35 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սարգիս Սևոյանն ու Ամուր Գալստյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ։
Փրկարարները, մտել են տուն և այնտեղից դուրս են բերել անօգնական վիճակում գտնվող, նույն տան բնակիչ 94-ամյա Մանուշակ Չիլինգարյանին ու տանից դուրս են բերել պատգարակով և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տարեց կնոջը տեղում օգնութուն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց՝ այլ հիվանդությամբ պայմանավորված։
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը և առաստաղը մոտ 30 քառակուսի մետր մակերեսով։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+