211652_close_icon
views-count32527 դիտում article-date 13:00 15-03-2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում. Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին ժայռաբեկորներից քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը միակողմանի փակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, ովքեր փրկարարաների հետ մի քանի քարեր հեռացրել են, իսկ ավելի ծանր քարերը հեռացնելու համար օպերատիվորեն ժամանել են Վայքի ճանշինի աշխատակիցները:

Քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր