Քարաթափում՝ Վայոց Ձորի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
                        Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը: 
Ժամը 13.15-ի դրությամբ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

