211652_close_icon
views-count694 դիտում article-date 16:32 10-03-2024

ԱՄՆ-ից նավ է ուղևորվել Գազա՝ մարդասիրական նավահանգիստ ստեղծելու համար

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Գազայի հատվածում մարդասիրական օգնություն հասցնելու համար ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու սարքավորումներն ուղարկելու մասին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Մարտի 9-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի «General Frank S. Besson» նավը լքել է բազան և շարժվել Միջերկրական ծովի արևելյան հատված: Նավը տեղափոխում է նավահանգստի ստեղծման համար ինժեներների և սարքավորումների առաջին խմբաքանակը։

Պենտագոնի տվյալներով՝ նավահանգստի շինարարությունը կտևի մոտ երկու ամիս, դրան կմասնակցի մոտ հազար զինվորական։

Նավահանգիստը կընդունի մեծ նավեր՝ սննդամթերքով, դեղորայքով և պաղեստինցիների համար ժամանակավոր կացարանների կառուցման համար անհրաժեշտ ամեն ինչով։

Նմանատիպ նյութեր