943 դիտում
14:43 29-02-2024
Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար
Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Ղազախստանը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը իրավական քայլեր ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, պարզաբանել է ԱԳ փոխնախարարը։
«Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին: Որքանով ես գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Երեկ Փաշինյանը նաև ասել էր, որ «հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»:

Նմանատիպ նյութեր
3067 դիտում
23:00 17-09-2015
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ