1174 դիտում
17:05 27-02-2024
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցի 5 երկրի զորախումբ․ Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժության անցկացման մասին, որին կմասնակցեն հինգ երկրի զորակազմերը:
Այդ զորավարժությունները, նրա խոսքով, Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի տարեկան պատրաստության գագաթնակետը կդառնան և ուղղված են գործողությունների համակարգմանը՝ արմատական խմբավորումների կողմից ուժգնացող սպառնալիքի և Կենտրոնական Ասիայում արևմտամետ ՀԿ-ների ապակայունացնող ազդեցության պայմաններում:
Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների հետ է բախվում, այդ թվում՝ «Իսլամական պետության» զինյալների թվի 15 տոկոս աճի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում թմրանյութերի արտադրության գրեթե 20 տոկոս աճի:
Նա հատուկ ուշադրություն է դարձրել արևմտամետ հասարակական կազմակերպությունների դերին, որոնք Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ուժեղացրել են հակառուսական հռետորաբանությունը Կենտրոնական Ասիայի երկրներում:
Շոյգուն կարծում է, որ նրանց գործունեությունը խաթարում է տարածաշրջանի պետությունների ռազմատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ի պատասխան այդ սպառնալիքների՝ Ռուսաստանը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր շահերը պաշտպանելու և ՀԱՊԿ հարավային սահմաններին անվտանգությունն ամրապնդելու նպատակով։
«Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է բարդ մնալ։ Ամենամեծ սպառնալիքը, ինչպես և նախկինում, գալիս է Աֆղանստանի տարածքից»,-ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ 2024 թվականին Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի տարածքներում ծրագրված յոթ զորավարժություններին մասնակցության վրա:

Նմանատիպ նյութեր
1159 դիտում
23:48 05-08-2024
ՀՀ-ն չի մասնակցի նաև Ղրղզստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զnրավարժnւթյանը
2555 դիտում
18:18 19-07-2018
Հայաստանը կմասնակցի օգոստոսի 1-5-ը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Այս բաժնից
1246 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ
1036 դիտում
22:53 25-12-2024
Սիրիայի նոր իշխանությունները պարետային ժամ են սահմանել Հոմսում՝ ալավիների անկարգությունների կապակցությամբ
1006 դիտում
22:20 25-12-2024
Լիբանանում մարտերի ընթացքում «Հըզբոլլահ»-ի մոտ 3800 մարտիկ է սպանվել. ՑԱԽԱԼ