211652_close_icon
views-count1319 դիտում article-date 21:41 24-08-2015

ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն-2015» զորավարժություններին՝ ՌԴ Պսկովի մարզում և հատուկ տակտիկական հակաթմրանյութային վարժանքին՝ Տաջիկստանում

ՀՀ ոստիկանության ծառայողները մասնակցում են «Փոխգործակցություն-2015» զորավարժություններին՝ ՌԴ Պսկովի մարզում և հատուկ տակտիկական հակաթմրանյութային վարժանքին՝ Տաջիկստանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կազմավորումների ուժերի ու միջոցների և ղեկավարման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստականության համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի համաձայն` 2015 թ. օգոստոսի 23-ից 28-ը Ռուսաստանի Դաշնության Պսկովի մարզում անցկացվում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորախմբերի և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների հետ համատեղ «Փոխգործակցություն-2015» զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները: *** ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող Խորհրդի որոշմամբ հաստատված` 2014-2015 թվականների համար հիմնական միջոցառումների պլանի համաձայն` 2015 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 3-ը Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Ֆահրաբադ» զորավարժարանում ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային գերատեսչությունների և ծառայությունների, ներքին զորքերի, ներքին գործերի և անվտանգության մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվում է «Գռոմ-2015» հատուկ տակտիկական հակաթմրանյութային վարժանքը: Վարժանքներին մասնակցում են նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր