211652_close_icon
views-count739 դիտում article-date 12:02 27-02-2024

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվել է «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը՝ «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման արարողությամբ

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվեց «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը՝ «Շառլ Ազնավուրի անվան ոսկե մեդալի» պարգևատրման արարողությամբ:

Այս մասին հայտնում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից։

««Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և աջակցությամբ կյանքի կոչված այս հրաշալի արարողության մասնակիցներին՝ մեր սփյուռքահայ անվանի հայրենակիցներին, Գագիկ Ծառուկյանի ուղերձը և նպատակը մեկն էր՝ հաջորդ մրցանակաբաշխությունը կազմակերպել Մայր Հայրենիքում: 

Ի վերջո այս մեդալների հասցեատերերը մարդիկ են, ովքեր լավ գիտեն Հայաստան անունը բարձր պահելու բանաձևը և ովքեր երիտասարդ սերունդներին հրաշալի օրինակ ունեն փոխանցելու»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր