211652_close_icon
views-count1944 դիտում article-date 22:02 24-06-2019

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Շավիլի քաղաքային իշխանություններին՝ մեծ հայի և մեծ ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծել է այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդները և երկու հայրենիքիները կամրջելու գործում: Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։

Նմանատիպ նյութեր