25397 դիտում
19:24 03-10-2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Վանաձոր քաղաքում․ ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, խմբի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Տարոն Ֆարմանյանին պատկանող թիվ 13 բնակարանի ննջասենյակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Լոռու ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Լոռու էլեկտրոցանցի պատասխանատուները։
Մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+