211652_close_icon
views-count1969 դիտում article-date 19:58 12-02-2024

Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի փողոցն անվանափոխվել է

Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանափոխվել է սակրեբուլոյի (ավագանի) 2023 թվականի օգոստոսի 25-ի հրամանով։ Չուղուրեթի թաղամասում, հայ ականավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանակոչվել է լեզվաբան Թամազ Գամկղրելիձեի անունով։ Փոխանցում է Aliq.ge-ն։

Օգտատեր Նոդար Չխաիձեն ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն հրավիրելով որոշման վրա՝ մասնավորապես գրել է․

«19-րդ դարի վրացական թատրոններում Սունդուկյանի պիեսների հիման վրա բերամդրվող ներկայացումներ էին, և այն ժամանակվա վրացի բոլոր հայտնի դերասանները խաղում էին ու հարգում նրան։ 19-րդ դարի վրացական թատրոնն առանց Սունդուկյանի գոյություն չունի։ Սունդուկյանը վրաց-հայկական հարաբերությունների կարևոր պատմությունն է։ Նման ընդհանուր մշակութային պատմությունների վրա սովորում են ժողովուրդների միջև հարաբերությունները»։

Նմանատիպ նյութեր