211652_close_icon
views-count580 դիտում article-date 15:41 12-02-2024

Կապանում այս պահին +22 աստիճան է. Գագիկ Սուրենյան

Կապանում այս պահին +22 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքում`փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում` փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Նմանատիպ նյութեր