34089 դիտում
13:07 12-02-2024
Վրաերթ՝ Արմավիրի մարզում. պարեկը նախ օգնություն է ցուցաբերել վիրավոր 16-ամյա երեխային, ապա իր ծառայողական մեքենայով տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 59 տան մոտ հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 16-ամյա Պետրոս Տ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանը իր ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ այդ, Տ. Մուրադյանը բուժօգնություն է ցուցաբերել երեխային՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Տ. Մուրադյանն ու Ն. Բաբայանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայլեյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը իր մորը հիվանդանոց տեղափոխելիս է եղել, և տեղի է ունեցել վրաերթը, և ի շնորհիվ պարեկի և Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
35513 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց