43075 դիտում
09:30 09-02-2024
Արտաշատում՝ գազալցակայանում առաջացած հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ պարզվել է՝ 32-ամյա վիրավորն աշխատում է որպես լիցքավորող, գազալցակայանն էլ պատկանում է «ՄայԱրգ» ՍՊԸ-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարի 6-ին Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Գևորգ Ղ․-ն է, ով «երկու դաստակների և դեմքի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է «ՄայԱրգ» ՍՊԸ-ին։ Հրդեհը առաջացել է հեղուկ գազի պահեստարանում, իսկ վիրավորը աշխատում է նշված գազալցակայնում՝ որպես լիցքավորող։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 6-ին խոշոր հրդեհ-փլուզում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել էին Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանը։ Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և պարզվում է վիրավորի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+