1270 դիտում
11:35 08-02-2024
Բլինկենը Նեթանյահուին զգուշացրել է զերծ մնալ գործողություններից, որոնք սրում են լարվածությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և նրա կառավարությանը զգուշացրել է զերծ մնալ լարվածության աճին նպաստող գործողություններից և հռետորաբանությունից, գրում է france24.com-ը:
«Վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ այսօրվա քննարկման ժամանակ ես նաև բարձրաձայնեցի մեր խորը մտահոգությունը գործողությունների և հռետորաբանության վերաբերյալ: Խոսքը կառավարության պաշտոնյաների մասին է, որոնք բորբոքում են լարվածությունը, ինչը նվազեցնում է միջազգային աջակցությունը և ավելի մեծ սահմանափակումներ է դնում Իսրայելի անվտանգության վրա», - լրագրողներին ասել է Բլինկենը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասել է, որ դեռևս հնարավորություն է տեսնում Գազայից պատանդներին վերադարձնելու վերաբերյալ համաձայնության գալու համար այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը:

Նմանատիպ նյութեր
2218 դիտում
15:06 18-07-2020
Հորդորում եմ կողմերին զերծ մնալ լարվածությունը րող գործողություններից. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀԿ նամակին
Այս բաժնից
3916 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1039 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1552 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն