211652_close_icon
views-count27913 դիտում article-date 15:50 04-12-2023

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Գարգառ գյուղում DAF կցորդիչով բեռնատարը բախվել է շինության պատին, փլուզել այն և կողաշրջվել. օպերատիվ են գործել Լոռու գումարտակի պարեկներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գարգառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, կոտրել այն, և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արման Բեժանյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկների միջոցով դարձի են բերել կողաշրջված DAF-ն ու կցորդիչը, և տեղափոխել անվտանգ վայր:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդ՝ 58-ամյա Վ. Կ.-ն, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր