211652_close_icon
views-count559 դիտում article-date 18:20 06-02-2024

Էրդողանը մտադիր է Պուտինի հետ քննարկել ներմուծվող գազի գնիիջեցման հարցը

Ռուսաստանի պետական «TASS» լրատվական գործակալությունը մանրամասներ է ներկայացրել  առաջիկայում՝ նախնական տվյալներով փետրվարի 12-ին, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների միջև Անկարայում տեղի ունենալիք հանդիպման օրակարգի վերաբերյալ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական գազի գնիջեցումը:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նման հարց քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ռուսական գործակալությունը, հիմնվելով Անկարայում գտնվող իր աղբյուրի տեղեկությունների վրա, հայտնել է նաև, որ այդ հարցի շուրջ հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի:

Նշենք, որ ավելի վաղ գազի գների էժանացման մասին խոսել էին մի շարք թուրք  պաշտոնյաներ: Այն հիմնականում կապվել է Ռուսաստան-Թուրքիա համաձայնության շրջանակներում Թուրքիայի գազային հաբի վերածման գործընթացի հետ:

Նմանատիպ նյութեր