589 դիտում
13:34 06-02-2024
Բուդապեշտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Ինչպես Բուդապեշտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Բուդապեշտի «Կոսութ Լայոսի» անվան հրապարակում, որտեղ նրան դիմավորեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը։
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Հունգարիայի պետական օրհներգերը, որից հետո տեղի ունեցավ պատվո պահակախմբի զորահանդեսը։
Այնուհետև Վահագն Խաչատուրյանը կմեկնի Հերոսների հրապարակ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։
Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահի նստավայրում կհանդիպի Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ, որին կհաջորդի նախագահների մամուլի ասուլիսը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։
ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր
2796 դիտում
17:24 14-06-2017
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
10504 դիտում
14:22 09-11-2017
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4640 դիտում
12:25 12-02-2018
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
442 դիտում
17:03 19-09-2024
Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարություն