211652_close_icon
views-count568 դիտում article-date 15:07 02-02-2024

Այդ մտացածին սկանդալի մասին չեմ խոսի, ավելի կարևոր գործեր կան. Վահան Քերոբյան

Հրաժարական չեմ տալու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա չացանկացավ պատասխանել իր ղեկավարած նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով կալանավորումներից և ձերբակալվածներից՝ այն մտացածին սկանդալ որակելով։

«Այսօր մենք հավաքվել ենք անհամեմատ ավելի կարևոր միջոցառման համար, քան այդ մտացածին սկանդալը, որի մասին խոսում եք»,-նշեց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը 2 ամիս ժամկետով տնային կալանքի է ենթարկվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել նաև Անի Իսպիրյանը։

Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Մյուս քրեական վարույթով էլ գործ էր հարուցվել ինտենսիվ այգիների ծրագրերի չարաշահումերի հարցով։
Այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Նմանատիպ նյութեր