1888 դիտում
15:41 30-10-2014
Չեմ բացառում, որ սա կազմակերպված բնույթ է կրել. Վահան Բաբայանը` ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալի մասին. Newsbook.am
Սա ոչ այլ ինչ է, քան վերաբերմունք: Ես մի քիչ առաջ դիմել եմ աշխատակազմի ղեկավավարին, քանի որ ուզում եմ ստանալ պարզաբանումներ, թե ինչո՞ւ է նման վերաբերմունք եղել և ովքե՞ր են սրա համար պատասխանատու, սակայն, դեռ պատասխան չի եղել: Այս մասին Ազգային ժողովում [url=http://newsbook.am/?p=42404&l=am]NewsBook[/url]-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն` անդրադառնալով քիչ առաջ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի սկզբում տեղի ունեցած սկանդալին: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորների անունները տեղադրված չեն եղել սեղանին և վերջիններս ստիպված են եղել լքել նիստի դահլիճը:
«Ես և Տիգրան Ուրիխանյանը, երբ մտանք դահլիճ, մեր անունները տեղադրված չէր սեղանի վրա, մենք մնում էինք ոտքի վրա կամ երկրորդ շարքում: Մենք ճշտեցինք, վերջում պարզվեց, որ տեղ չեն հատկացրել: Ասեմ Ձեզ, որ սա շատ կոպիտ վերաբերմունք է Ազգային ժողովի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր այդ հանձնաժողովում առանցքային դերակատարում ունեն` ի դեմս Նիժնի Նովգորոդում այս տարի կայացած նսիտին, երբ միակ առաջարկը, որը մտել է օրակարգ, եղել է ԲՀԿ-ի առաջարկը` Միջին և մանր ձեռնարկությունների հետ կապված: Այսօր էլ նիստի օրկարագում այս հարցն էր ներգրավված:
Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ ԲՀԿ-ի պատգամավորները պետք է մնան ոտքի վրա և ընդհանրապես իրենց նկատմամբ նման վերաբերմունք պետք է ցուցաբերվի Ազգային ժողովի ղեկավարության կողմից: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի պատգամավորներն այն պատգամավորներն են, որ պետք է նման վերաբերմունքի արժանանային: Դա սկզբունքի հարց է»,- մանրամասնեց Վահան Բաբայանը:
Պատգամավորը չբացառեց, որ սա կազմակերպված բնույթ է կրել:
Մանրամասները՝ [url=http://newsbook.am/?p=42404&l=am]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
4923 դիտում
22:32 19-09-2019
Իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ․ Դավիթ Սանասարյան
8705 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
964 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը