211652_close_icon
views-count48455 դիտում article-date 11:29 02-02-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի բակում․ վնասվել են եվրոպատուհանների երկշերտ ապակիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գրիգոր Եսայանից, ով հայտնել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում  անհայտ անձը կամ անձինք վնասել են Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Գ․ Եսայանը ոստիկաններին հայտնել է, որ դեպքի մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել և փորձել է ներքին կարգով պարզել եղելությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով փաստաղթղեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ․ Եսայանը նշված դպրոցի տնօրենն է, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր