211652_close_icon

Քամուց վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը

views-count1885 դիտում article-date 22:16 13-12-2016
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան տանիքը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է կաթսայատան տանիքի (23 քմ) աջակողմյան հատվածը (մոտ 5 քմ): Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և քաղաքաշինության վարչության պետերին և ՃԿԱԿ-ում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր