28140 դիտում
19:04 01-02-2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. հրդեհ է բռնկվել ավտոտեխսպասարկման կետում. Mercedes Vito-ն դարձել է ոչ շահագործելի, մեկ այլ ավտոմեքենա էլ ջերմահարվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Կամակատար մատուռի հարևանությամբ ավտովերանորոգման կետում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիրի խճուղու թիվ 10 հասցեում գտնվող Ռազմիկ Մաթևոսյանին պատկանող ավտոտեխսպասարկման կետում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ Լյուրիս Հակոբյանն ու կրտսեր պարեկ Արմենակ Աղաջանյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այրվել է շինության պլաստմասսե առաստաղը և ներսում կայանված Mercedes Vito մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի և առջևի հատվածը և ջերմահարվել է այնտեղ գտնվող մեկ այլ ավտոմեքենա:
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+